Սուրեն Պապիկյանը կզբաղվի Մանվել Գրիգորյանի ազգականներին օտարած հողերի խնդրով ․ Տեսանյութ

11-09-2019
206 դիտում
Սուրեն Պապիկյանը կզբաղվի Մանվել Գրիգորյանի ազգականներին օտարած հողերի խնդրով ․ Տեսանյութ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Արմավիրի մարզի Ֆերիկ եզդիաբնակ գյուղում այսoր տեղի ունեցած միջադեպին։

Ըստ պատգամավորի՝ ինքը մեկնել է գյուղ և պարզել, որ Մանվել Գրիգորյանի ազգականներին օտարվել է 200 հեկտար հողատարածք, որոնք հետո Գրիգորյաններն օտարել են լիբանանահայ գործարարին, որն էլ այժմ արգելում է գյուղացիներին այդ հողակտորում անասնապահությամբ զբաղվել։

Նշենք, որ, ըստ ֆերիկցիների, հողերը Գրիգորյաններին օտարվել է ապօրինի կերպով։ Պատգամավորի բարձրաձայնած խնդրի վերաբերյալ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ տարիներ շարունակ տարբեր պաշտոնյաներ յուրացրել են հանրային սեփականությունը, այս մասով Քննչական կոմիտեն իրականացրել է տարբեր գործողություններ։ «Հիմա դիտարկվում է վարչական դատարանն դիմելու հարցը։ Շրջանառվում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ նախագիծ, որը իր մեջ հնարավոր է ներառի նաև այս հարցը։ Իսկ ինչ վերաբերում է Ֆերիկ գյուղին, ապա ես ինքս հետամուտ կլինեմ խնդիրը պարզելու և այն իրավապահ մարմիններին ներկայացնելու համար»,- ասաց նախարարը։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում