Վիտալի Բալասանյանը ՀՔԾ-ին հայտնել է, որ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ անձամբ Երևանում չի եղել․ Armtimes.com

11-09-2019
340 դիտում
Վիտալի Բալասանյանը ՀՔԾ-ին հայտնել է, որ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ անձամբ Երևանում չի եղել․ Armtimes.com

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կրկին հարցաքննության է կանչել Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին:

Այս մասին տեղեկացնում է Armtimes.com-ը՝ հղում անելով ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանին։

Այս հարցին ի պատասխան Մարինա Օհանջանյանը պարզաբանեց, որ Մարտի 1-ի քրեական գործով հարցաքննության կանչելու նպատակով Արցախի Հանրապետության ոստիկանության միջոցով ծանուցագիր էր ուղարկվել Վ. Բալասանյանին, սակայն դրանից հետո ստացվել էր Վ. Բալասանյանի դիմումը, որով վերջինս հայտնել էր, որ ծանուցագիրը` դրանում նշված հարցաքննության ներկայանալու ժամկետից ուշ է ստացել:

«Միաժամանակ նույն դիմումով հայտնել էր, որ 2008թ.-ի մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների ժամանակ անձամբ Երեւանում չի գտնվել, եւ այդ օրերին տեղի ունեցած իրադարձությունների մասին իր տվյալները սահմանափակվել են այնքանով, որքանով որ դրանք հասանելի են եղել հասարակության լայն շրջանակներին եւ տարածվել ԶԼՄ-ների միջոցով: Դիմումը ստանալուց հետո, սակայն, վարույթն իրականացնող մարմինը, հիշյալ քրեական գործով պարզման ենթակա հանգամանքների վերաբերյալ հարցադրումներ ունենալով, Վ. Բալասանյանին հարցաքննության կանչելու մասին ԱՀ ոստիկանության միջոցով կրկին ծանուցագիր է ուղարկել»- ասաց Օհանջանյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։