«Ամուլսարի հանքի շահագործումը կոչնչացնի սարը և անդառնալի վնաս կհասցնի շրջակա միջավայրին ու բնակչությանը»․ Armenia Tree Project

12-09-2019
149 դիտում
«Ամուլսարի հանքի շահագործումը կոչնչացնի սարը և անդառնալի վնաս կհասցնի շրջակա միջավայրին ու բնակչությանը»․ Armenia Tree Project

Armenia Tree Project-ի հայտարարությունը նեիրկայացնում ենք ստորև․

««Էյ Թի Փի»-ն 1994թ.-ից ի վեր Հայաստանում իրականացնում է երկրի կայուն զարգացման երկարաժամկետ ծրագրեր: Առ այսօր մենք տնկել ենք գրեթե 6 միլիոն ծառ Հայաստանում և Արցախում: Ծառերը նպաստել են հարյուրավոր աշխատատեղերի ստեղծելուն, աշխարհասփյուռ հայությանը մեկ գաղափարի շուրջ միավորելուն և նրանց հայրենի հողին ու արմատներին կապելուն:

Մեր նպատակն է նաև կրթել մարդկանց մի սերունդ, որը կպահպանի շրջակա միջավայրը՝ գիտակցելով, որ բնությանը հասցված յուրաքանչյուր վնաս անմիջականորեն անդրադառնում է իր կյանքի վրա:

«Էյ Թի Փի»-ն որպես քառորդդարյա փորձարություն ունեցող բնապահպանական առաջատար կազմակերպություն, խորապես մտահոգված է Ամուլսարի շուրջ զարգացումներով և գտնում է, որ հանքի շահագործումը կոչնչացնի սարը և անդառնալի վնաս կհասցնի շրջակա միջավայրին ու բնակչությանը: Հետևաբար, «Էյ Թի Փի»-ն կոչ է անում ձեռնպահ մնալ հանքի գործարկմանն ուղղված բոլոր քայլերից: Այս սարի պահպանումը ապագա սերունդների համար ունի կենսական նշանակություն»: