Սևանից հավելյալ ջրառ չի իրականացվի․ Լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ բարձր է 2 սմ-ով

12-09-2019
85 դիտում
Սևանից հավելյալ ջրառ չի իրականացվի․ Լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ բարձր է 2 սմ-ով

Սևանա լճից հավելյալ ջրառ չի իրականացվի այս տարի, կառավարության այսօրվա նիստում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

«Հիմա պաշտոնապես հայտարարում եմ, որ Սևանա լճից հավելյալ ջրառի կարիք չենք ունենա։ Ավելին, թույլատրելի 170 խմ ջրից այս պահին խնայել ենք շուրջ 30 մլն խմ։ Նախորդ տարվա համեմատ 53 մլն խմ տարբերություն կա»,- նշեց Պապիկյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին ի պատասխան նախարարն ասաց, որ նախորդ տարվա այս ժամանահատվածի համեմատ Սևանա լճի մակարդակն արդեն 2 սմ-ով բարձր է։

«Սա շատ ուրախալի լուր է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։