Լավագույնը՝ լավագույններից. Երեւանյան Backbone Branding-ի հաղթանակը միջազգային Pentawards-ում

14-09-2019
846 դիտում
Լավագույնը՝ լավագույններից. Երեւանյան Backbone Branding-ի հաղթանակը միջազգային Pentawards-ում

Backbone Branding-ը ճանաչվել է տարվա լավագույն դիզայն ստուդիա և արժանացել վեց մրցանակի միջազգային հեղինակավոր Pentawards փաթեթավորման և դիզայնի մրցույթում։ Հանդիսավոր մրցանակաբաշխությունը կայացել է սեպտեմբերի 12-ին՝ Լոնդոնում։

Backbone branding-ը՝ Երևանում հիմնված փաթեթավորման դիզայնի և բրենդինգի հայկական ստուդիան, վեցերորդ անգամ էր մասնակցում Pentawards-ի կազմակերպած մրցույթին։ Pentawards-ը աշխարհի առաջատար ցանցն է, որի նպատակն է տարածել համաշխարհային փաթեթավորման դիզայնը։

Նախորդ տարիներին շնորհվել է Pentawards՝ փաթեթավորման դիզայնի համար այնպիսի բրենդների, ինչպիսիք են՝ MICROSOFT-ը, COCA COLA-ն, NESTLE-ն, JOHNNIE WALKER-ը, MILKA-ն, ABSOLUTE VODKA-ն: 

Տարվա լավագույն դիզայն ստուդիա ճանաչվելուց զատ, Backbone Branding-ը արժանացել է վեց մրցանակի՝ վեց աշխատանքի և նախագծի համար.

Պլատինիում Pentawards (շնորհվում է ամեն տարի հատընտիր նախագծերի համար )` RICEMAN-ի համար

Ոսկի Pentawards` Coloreat-ի համար,

Արծաթ Pentawards` Artsocks-ի համար (Hellotex-ի համագործակցության),

Արծաթ Pentawards` Boon Bariq-ի համար,

Բրոնզ Pentawards` Beak Pick!-ի համար,

Բրոնզ Pentawards` Bristly-ի համար (The Crowdfunding Formula-ի համագործակցությամբ)։

 

Միջոցառմանը ներկա են եղել Backbone Branding-ի ներկայացուցիչները ստեղծագործական տնօրենի՝ Ստեփան Ազարյանի գլխավորությամբ։

«6 մրցանակ և տարվա լավագույն ընկերություն. սա երազանք էր, որ իրականություն դարձավ։ Շնորհակալություն, Backbone Branding թի՜մ, փայլուն և ծանր աշխատանքի համար... և շնորհակալ եմ Աստծուն անխնա շնորհներ պարգևելու համար!!!»,- գրառում է կատարել Ստեփան Ազարյանը։