«Վանեցյանը վերջին շրջանում ներարցախյան խնդիրներում ակնհայտ ինքնագործունեությամբ էր զբաղվում». Տիգրան Գրիգորյան

16-09-2019
628 դիտում
«Վանեցյանը վերջին շրջանում ներարցախյան խնդիրներում ակնհայտ ինքնագործունեությամբ էր զբաղվում». Տիգրան Գրիգորյան

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Գրիգորյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է․

«Այլ ոլորտների ու հարցերի մասին տեղյակ չեմ, բայց Վանեցյանը վերջին շրջանում ներարցախյան խնդիրներում ակնհայտ ինքնագործունեությամբ էր զբաղվում: Ինքնագլուխ քայլեր էր անում ու փորձում էր իր կարծիքն ու պատկերացումները Արցախի քաղաքական ապագայի վերաբերյալ ներկայացնել որպես ՀՀ կառավարության դիրքորոշում: Զբաղվում էր Արցախի օլիգարխիկ շրջանակների լոբբինգով Երևանում:

Ըստ իս՝ գաղտնալսման պատմությունից հետո պիտի ազատվեր պաշտոնից: Կոմպետենտ չլինելու համար: Դրա մասին գրել էի դեռ մեկ տարի առաջ:

Ընդհանուր առմամբ՝ վերջին շրջանի պաշտոնանկությունները օպտիմիզմ են ներշնչում: Արսեն Գասպարյան, Վանեցյան ... ո՞վ է լինելու հաջորդը»: