Մի կողմից ընկերս է, մյուս կողմից՝ երկրի ղեկավարը. Ալեն Սիմոնյանը չի շտապում գնահատականներ տալ Արթուր Վանեցյանի հրաժարականի վերաբերյալ

16-09-2019
391 դիտում
Մի կողմից ընկերս է, մյուս կողմից՝ երկրի ղեկավարը. Ալեն Սիմոնյանը չի շտապում գնահատականներ տալ Արթուր Վանեցյանի հրաժարականի վերաբերյալ

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի մանրամասներից տեղյակ չէ:

«Արմենպրես»–ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը նշել է, որ ճիշտ չի լինի այս փուլում իր կողմից գնահատականներ տալը:

«Ես գիտեի, որ դիմում է ներկայացվել, բայց մնացածի հետ կապված որևէ տեղեկություն չունեմ: Սխալ է հիմա իմ կողմից որևէ գնահատական տալը, նախ քիչ ժամանակ է անցել, հետո հասկանանք ինչ է կատարվել: Ես ճանապարհին եմ կարդացել հայտարարությունը և հիմա որևէ մեկնաբանությունը տալը ճիշտ չեմ համարում: Այս ամբողջ ընթացքում ես որևէ խոսակցությունից տեղյակ չեմ եղել թե վարչապետի, թե Վանեցյանի կողմից: Հիմա ես չեմ կարող և չեմ էլ ուզում գնահատական տալ, որովհետև մի կողմից իմ ընկերն է, մյուս կողմից իմ երկրի ղեկավարն է, իմ քաղաքական առաջնորդն է»,- ասաց Ալեն Սիմոնյանը: