Քոչարյանի մոտ քաղցկեղային բջիջ չի հայտնաբերվել. նա եւս մի քանի օր կմնա հիվանդանոցում. Armtimes.com

14-10-2019
Քոչարյանի մոտ քաղցկեղային բջիջ չի հայտնաբերվել. նա եւս մի քանի օր կմնա հիվանդանոցում. Armtimes.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը ստացել է Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի հյուսվածքաբանական (գիստալոգիա) հետազոտության պատասխանը:

Ըստ այդմ՝ Քոչարյանի մոտ չի հայտնաբերվել որեւէ քաղցկեղային բջիջ, չարորակացման միտում: Այդ մասին Հայկական ժամանակի հետ զրույցում հայտնեց բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը: «Կարող եմ ասել, որ ամեն ինչ բարորակ է: Ռոբերտ Քոչարյանը գտնվում է վերականգնողական փուլում, կազդուրման ընթացքում, դինամիկան դեպի լավն է գնում»,- մեր զրույցում ասաց ԲԿ տնօրենը:

Հարցին՝ հնարավո՞ր է վաղը նա դուրս գրվի, բժիշկը պատասխանեց. «Ոչ, առաջիկա 2-3 օրերին նա հաստատ կմնա այստեղ, որովհետեւ դժվար է առաջ գնում վերականգնումը»:

Մանրամասները՝ այստեղ: