ՔԿՀ-ներում անհրաժեշտ է իրականացնել ինքնավնասումների և ինքնասպանության համապարփակ վերլուծություն․ Արշակ Գասպարյան

18-11-2019
ՔԿՀ-ներում անհրաժեշտ է իրականացնել ինքնավնասումների և ինքնասպանության համապարփակ վերլուծություն․ Արշակ Գասպարյան

Քրեական արդարադատության հոգեբան Արշակ Գասպարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Արմավիր ՔԿ հիմնարկում նորից ինքնասպանության դեպք է գրանցվել։ Այս անգամ՝ 19 տարեկան կալանավորված անձ։ Թե' տարիքը, թե' իրավական կարգավիճակը շատ անհանգստացնող են։

Առաջարկում եմ՝

1. Հանրապետությունում գործող հոգեբական (նաև հոգեբուժական) ծառայությունների, ոլորտային մասնագետների հետ համագործակցությամբ, իրականացնել ՔԿՀ-ներում ինքնավնասումների/ինքնասպանության համապարփակ վերլուծություն՝ առնվազն հետևյալ բլոկներով.
֊ տարիք
֊ իրավական կարգավիճակ
֊ վայր՝ կարանտինում, խցում, կացարանում...
֊ օրվա ժամ
֊ նախկին փորձ կամ հոգեկան առողջության խնդիրներ
֊ հնարավոր/հավանական պատճառականություն

2. Քննարկել ստացված տվյալները քրեական արդարադատության մյուս մարմինների՝ հատկապես քննչական կոմիտեի ու դատախզության հետ՝ քննության որակի բարձրացման ուղղությամբ

3. Արդյունքները քննարկել դիտորդական խմբի, ՄԻՊ֊ի ու ոլորտային ՀԿ֊ների հետ՝ մոնիթորինգային գործիքների ու թիրախ խմբին ծառայությունների մատուցման որակի բարձրացման, հաշվետվողականության ուղղությամբ

4. Արդյունքները ներառել բժշկական նոր ՊՈԱԿ֊ի գործունեության ու ՍՀԻԱ ծառայության կողմից ազատազրկվածների դասակարգման գործընթացներում, ինչպես նաև դինամիկ անվտանգության համակարգի ներդրման գործում

5. Արդյունքները ներառել բանտային կառավարման (մենեջմենթի) որակի գնահատման պրոցեսում»։