Նոր Հաճնում մահացած երեխաների հայրը խնդրում է, որպեսզի իրեն ազատ արձակեն՝ զավակների թաղմանը մասնակցելու համար

18-11-2019
Նոր Հաճնում մահացած երեխաների հայրը խնդրում է, որպեսզի իրեն ազատ արձակեն՝ զավակների թաղմանը մասնակցելու համար

Կոտայքի մարզում նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր-Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել են 5 քաղաքացու դի:

Պարզվել էր, որ տան բնակիչները ունավորվել էին շմոլ գազից։

Նշենք, որ մահացած 4 երեխաների ծնողները թողնելով իրենց երեխաներին տատիկի խնամքին ապրում են Ուկրայինայում: Նրանք երկար տարիներ է ինչ բաժանված են:

 
Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ ողբերգական տեղեկութան մասին իմանալուց հետո հայրը շտապել է օդանավակայան, որպեսզի վերադառնա Հայաստան, սակայն շտապության պատճառով՝ չլրացնելով միգրացիոն փաստաթուղթը, ձերբակալվել է:

Մահացած երեխաների հայրը խնդրում է, որպեսզի իրեն բաց թողնեն, գոնե գա հասնի երեխաների և մոր հուղարկավորությանը:

Մանրամասները՝ այստեղ