ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը զբաղվում է, որպեսզի երեխաներին կորցրած տղամարդը վերադառանա ու մասնակցի նրանց հուղարկավորությանը

18-11-2019
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը զբաղվում է, որպեսզի երեխաներին կորցրած տղամարդը վերադառանա ու մասնակցի նրանց հուղարկավորությանը

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու տվյալ տարածաշրջանում մեր գլխավոր հյուպատոսարանն զբաղվում են խնդրի շտապ կարգավորման ուղղությամբ։ Լիահույս ենք՝ վաղն ուշ երեկոյան կամ առավելագույնը մյուս օրն արդեն կկարգավորվեն վերադարձի համար անհրաժեշտ փաստաթղթային խնդիրներն, ու Արման Մարգարյանը կկարողանա վերադառնալ՝ մասնակցելու վերջին հրաժեշտին։

Կրկին անգամ ցավակցում եմ այդ ընտանիքի բոլոր հարազատներին ու մեր Նոր Հաճնի հանրությանը՝ այս ողբերգության կապակցությամբ. խորը կսկիծ եմ ապրում։

Աստված պահապան բոլորիդ»։