Զինծառայող է վիրավորվել․ նրան անդամահատել են

18-11-2019
Զինծառայող է վիրավորվել․ նրան անդամահատել են

Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել: Զինծառայողը ՀՀ Տավուշի մարզի Չորաթան համայնքի բնակիչ է:

Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը Factor.am-ին հայտնեց, որ նրան անդամահատել են, նա այժմ գտնվում է Ստեփանակերտի հիվանդանոցում: «Ծնկից ներքև անդամահատել են»,- ասաց համայնքի ղեկավարը։ Ըստ համայնքապետի՝ ժամկետային զինծառայողը Մարտակերում է ծառայել։