Վլադիմիր Կարապետյանը պարզաբանում է Մովսես Հակոբյանի և նրա տեղակալների ազատումը

18-11-2019
Վլադիմիր Կարապետյանը պարզաբանում է Մովսես Հակոբյանի և նրա տեղակալների ազատումը

Գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից Մովսես Հակոբյանի և նրա տեղակալների ազատումը կապված է կառուցվածքային փոփոխությունների հետ: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

«Օրենսդրական փոփոխությունների արդյունքում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, որոնց համաձայն՝ գլխավոր ռազմական տեսչությունը վերակազմավորվել է Պաշտպանության նախարարության վերահսկողության ծառայության»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը: