Տեղի կունենա Ճարտարապետական ուրվանկարի հավաքածուի բացառիկ ցուցադրության բացումը

19-11-2019
Տեղի կունենա Ճարտարապետական ուրվանկարի հավաքածուի բացառիկ ցուցադրության բացումը

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ժամը 19:00-ին Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնում (ՆՓԱԿ) տեղի կունենա  Ճարտարապետական ուրվանկարի հավաքածուի բացառիկ ցուցադրության բացումը (հասցե՝ Բուզանդի փողոց 1/3):

Ցուցադրությունը բաղկացած է բացառապես ձեռքով կատարված էսքիզներից, որին մասնակցել են տարբեր սերունդների ճարտարապետներ սփյուռքից և Հայաստանից:

Նախաձեռնության հեղինակներն են Շատվորյան ճարտարապետության և ճարտարապետական ինքնազարգացման առաջավոր դպրոցը,  ՆՓԱԿ-ը,  Հայաստանի   ճարտարապետների պալատը,  Ճարտարապետների  և  ճարտարագետների համահայկական ընկերակցությունը, ՃՇՀԱՀ-ը և «Հայնախագիծ» ԲԲԸ-ն:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։