Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդին

19-11-2019
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդին՝ երկրի Ազգային տոնի առթիվ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արմեն Սարգսյանը Ալբերտ Երկրորդին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Մոնակոյի ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն: