Ողջի գետի աղտոտման ահազանգի հետքերով կատարվել է ջրի նմուշառում

19-11-2019
 Ողջի գետի աղտոտման ահազանգի հետքերով կատարվել է ջրի նմուշառում

Նոյեմբերի 18-ին համացանցում տարածված Ողջի գետի աղտոտման վերաբերյալ ահազանգի հետքերով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի ՏԲ և Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները համատեղ զննում և ուսումնասիրություններ են իրականացրել տեսանյութում նշված վայրում։

Կատարվել է նաև ջրի նմուշառում՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը։