Հակառակորդի զենքից զոհվել է 150, իսկ միջանձնային հարաբերություններից՝ 158 զինվոր․ Քրիստինե Պողոսյան

19-11-2019
Հակառակորդի զենքից զոհվել է 150, իսկ միջանձնային հարաբերություններից՝ 158 զինվոր․ Քրիստինե Պողոսյան

2015-2019 թվականներին միջանձնային հարաբերությունների, տարբեր խնդիրների առաջացման պատճառով ՀՀ Զինված ուժերում մահացել է 158 զինվոր:

Նույն ժամանակաշրջանում հակառակորդի զենքից զոհվել է 150 զինվոր: Այս մասին Ազգային ժողովում քրեական ենթամշակույթի և քրեկան հեղինակությունների դեմ պայքարի օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։ 

«Որքանով է դա ամուր մտել բանակ, մենք դա գիտենք։ Ինչ ողբերգական հետևանքներ է թողնում բանակում, բոլորս տեսնում ենք: Որպեսզի պատկերացնեք ողբերգության ամբողջ խորությունը, տեսեք ամեն դեպքի՝ որտեղից ծագելն ու ուր հասնելը՝ սպանությունների, ինքնասպանությունների դեպքերը՝ կապված միջանձնային հարաբերությունների հետ։ Ինձ չի հետաքրքրում՝ ով է ում կողմից հարգված և որքան խելացի մաիրդ, ինձ հետաքրքիր է մեր երեխաների ապագան։ Մենք սա անում ենք, որպեսզի մեր երեխաներին զերծ պահենք այս ամենից», – ասաց պատգամավորը։