Նախատեսվում է վերացնել պարտադիր տեխնիկական զննությունը

20-11-2019
Նախատեսվում է վերացնել պարտադիր տեխնիկական զննությունը

Օրենսդրական փաթեով նախատեսվում է վերացնել պարտադիր տեխնիկական զննությունը թե դրա թերակատարման, թե հնարավոր կոռուպցիոն գործարքների բացառման նպատակով:

Այս մասին տեղեկացնում է Վարորդի ընկեր ՀԿ-ն: Նաև նախատեսվում է նվազեցնել բնապահպանական հարկը, սահմանելով նոր դրույքաչափ՝ պայմանավորված ավտոտրանսպորտային միջոցի շարժիչային վառելիքի տեսակով:

Միաժամանակ, նախագծերի փաթեթով նախատեսվել է նոր հարկատեսակի՝Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) ցանկացած ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկի նախատեսում, որի նպատակն է գանձված հարկերը ուղղել ճանապարհաշինական աշխատանքների բարելավմանը եւ ընդլայնմանը:

Նախագիծը ներկայացրել են պատգամավորներ` Արթուր Դալլաքյանը, Արտյում Ծառուկյանը և Աարթուր Գրիգորյանը: