Փոխվարչապետի խորհրդականը դատի է տվել Սարհատ Պետրոսյանին

20-11-2019
Փոխվարչապետի խորհրդականը դատի է տվել Սարհատ Պետրոսյանին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Ինձ ասացին այս առավոտյան, որ պարոն Էլոյանը դիմել է դատարան: Կոնկրետ չգիտեմ, թե դա ինչպես է հիմնավորվում, ենթադրում եմ` զրպարտության հետ կապված»,- ասաց Ավինյանը: