Հալալ կիսենք․ Ֆելիքս Ցոլակյանը՝ Էրիկ Գրիգորյանին. Տեսանյութ

20-11-2019
Հալալ կիսենք․ Ֆելիքս Ցոլակյանը՝ Էրիկ Գրիգորյանին. Տեսանյութ

«Էն որ ասում է՝ լավը վերցրեցիր, վատը տվեցիր, քանի որ ծրագիրը հիմնականում ձեր հետ է կատարվում, լավ բաները միշտ տանում եք Դուք, տակինը մեզ եք տալիս։ Եկեք պայմանավորվենք, որ մեքենաները պետք է հալալ կիսենք»։

Այս մասին, դիմելով շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին, ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումն անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում ձեռք բերված հրշեջների արտահագուստի հանձնման արարողությունը: «Եթե հալալ չկիսենք, լավ չի լինի։ Շատ երկրներում Բնապահպանության նախարարությունն անտառում հրդեհը հանգցնելու համար ԱԻՆ-ին փող է տալիս։ Մեզ մոտ փող չենք ուզում, ուզում ենք, որ էս եղածը հալալ կիսենք»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը։

Մասնրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։