Դիմել են միջազգային փորձագետներին

01-09-2011
155 դիտում
Դիմել են միջազգային փորձագետներին

Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե երկու օր առաջ գլխավոր դատախազը գրություններով դիմել է ՀՀ ԱԳՆ-ին, որպեսզի վերջինս դիվանագիտական ճանապարհով տվյալ գրություններն ուղարկի եվրոպական մի շարք կառույցների՝ վերջիններիս առաջարկելով միջազգային փորձագետներ ներգրավել Youtube-ում հայտնված ոստիկանական հագուստով կրակողներին պատկերած տեսանյութը փորձաքննության ենթարկելու համար:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ համացանցում էին հայտնվել մի քանի տեսանյութեր, որտեղ երեւում էր, թե ինչպես են ոստիկանական համազգեստով անձինք 2008-ի մարտի 1-ին դիմահար կրակոցներ արձակում ցուցարարների ուղղությամբ:

Վահագն Հարությունյանը նշել է նաեւ, որ այդ տեսանյութերից ամենահայտնին` «Ահա թե ինչպես են կրակում 2008թ. մարտի 1-ին», իրենց մոտ փորձաքննության է ենթարկվել, «սակայն իրենց կենտրոնում լիարժեք հնարավորություն չի եղել բոլոր հարցերին հստակ եւ որոշակի պատասխաններ տալ, այդ թվում՝ հնարավոր չի եղել լուծել անձի նույնացման հարցը»:

© Medialab.am