Նախագահներն այցելել են ԼՂՀ առաջին նախագահի շիրիմին

03-09-2011
173 դիտում
Նախագահներն այցելել են ԼՂՀ առաջին նախագահի շիրիմին

Այսօր Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման 20-ամյակն է: Ինչպես տեղեկացնում են նախագահականից, այդ կապակցությամբ Ստեփանակերտում գտնվող Սերժ Սարգսյանն այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Արկադի Ղուկասյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ ԼՂՀ հռչակման 20-ամյա հոբելյանին մասնակցելու նպատակով Հայաստանից, արտերկրից ժամանած հյուրերի ու արցախահայության հետ Վերածննդի հրապարակից հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր:

«Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին, ծաղիկներ դրել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի եւ արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին»,- տեղեկացնում են նախագահականից:

© Medialab.am