Իրավապաշտպան. Բանակում ծառայելն ավելի վտանգավոր է, քան պոստերում

07-09-2011
200 դիտում
Իրավապաշտպան. Բանակում ծառայելն ավելի վտանգավոր է, քան պոստերում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, կիրավապաշտպան Արթուր Սաքունցը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ 2005-2011 թվականներին` այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ հայկական բանակում արձանագրվել է 306 մահվան դեպք, 2007-2011թթ.՝ 228 մահվան դեպք, որից միայն 32-ն է եղել հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով:

«Ստացվում է՝ բանակում ծառայելն ավելի վտանգավոր է, քան պոստերում և դիրքերում գտնվելը»,- հայտարարել է Սաքունցը:

Իրավապաշտպանը նաեւ պարզաբանումներ է պահանջել ՊՆ-ից բանակում արձանագրված կոռուպցիոն երևույթների վերաբերյալ, որպես օրինակ նշելով Ջողազի ջրամբարի պոմպակայանների թալանման մասին:

 

© Medialab.am