Մաքսային ծառայության նախկին պետը Գոլդեն փելես հյուրանոցը նվիրում է պետությանը

28-11-2018
640 դիտում
Մաքսային ծառայության նախկին պետը Գոլդեն փելես հյուրանոցը նվիրում է պետությանը

Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքը օրեր առաջ դիմել է Պետական գույքի կառավարման վարչություն և հայտնել, որ Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը նվիրում է պետությանը: Այս մասին, Lragir.am-ի հավաստմամբ Տավուշի մարզում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրել է, որ Արմեն Ավետիսյանի նկատմամբ կա հարուցված քրեական գործ:

«Բայց ըստ ամենայնի, նրանք նաև հանրային որոշակի վերաբերմունք ակնկալելով կամ անցումային արդարադատության գործիքից օգտվելու հնարավորություն ունենալու համար  այսպիսի քայլի են դիմել: Եվ եթե այս պրոցեդուրան մինչև վերջ գնա, մենք պետք է այդ հյուրանոցը հրապարակային հանենք աճուրդի: Գնահատում են, որ դա 10-15, ընդհուպ ասում են՝ մինչև 20 մլն դոլար կարող է արժենալ: Եվ այդ գումարները պետք է մուտքագրենք պետական բյուջե»,- ըստ աղբյուրի ասել է Փաշինյանը:

Ավելին՝ սկբզնաղբյուրում։