Մեռնող գյուղի վերջին բնակիչները

23-12-2018
Մեռնող գյուղի վերջին բնակիչները

Լեռնագյուղը մայրաքաղաք Երևանից 150 կմ հեռավորության վրա գտնվող Շիրակի մարզի գյուղերից մեկն է: Ժամանակին մեծ համայնք ունեցող այս գյուղում այսօր ապրում է ընդամենը 4 մարդ: Լեռնագյուղը ողջ ձմեռը փակ ճանապարհների պատճառով կտրվում է երկրի կյանքից: Այն չունի նույնիսկ դպրոց ու մանկապարտեզ:

Իրավիճակն այնքան սարսափելի է դարձել, որ գյուղում մնացած երկու ընտանիքներից մեկը՝ 60-ամյա Նիկոլ Մարտիրոսյանն ու իր կինը՝ Հայկուշ Նիկողոսյանը, մտածում են այն լքելու մասին:

Հրանտ Մինասյանը և իր կինը՝ Մարգարիտ Խչոյանը, գյուղում մնացած մյուս ընտանիքն են: Նրանք գյուղում ապրում են արդեն 30 տարի: Հրանտը 62 տարեկան է և հույսեր չի փայփայում, որ ընտանիքն իրենից հետո կմնա Լեռնագյուղում. որդիներից մեկն արտագնա աշխատանքի է մեկնել, իսկ մյուսն արդեն տեղափոխվել է մեկ այլ գյուղ:

Լիլիթ Մխիթարյան

Բնօրինակն՝ այստեղ

«ՉայԽանա»